Ալեքսիս Օհանյանը գնել է լոնդոնյան «Չելսիի» բաժնետոմսերի մոտ 10%-ը


Ալեքսիս Օհանյանը գնել է լոնդոնյան «Չելսիի» բաժնետոմսերի մոտ 10%-ը
Մայիս 15 16:48 2025

Reddit» սոցցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել «Չելսի» կանանց ֆուտբոլային թիմի բաժնետոմսերի մոտ 10%-ը։ Տեղեկությունը հայտնում են լրատվամիջոցները։

Հայկական ծագումով ամերիկացի գործարարը ակումբում 20 մլն ֆունտ ստեռլինգ է ներդրել։

Բացի այդ, նա կընդգրկվի լոնդոնյան ակումբի տնօրենների խորհրդի կազմում։