Այսօր, ինչպես երբեք, կարևոր է պահպանել և զարգացնել մեր ընտանեկան արժեքները՝ հենվելով անցյալի ժառանգության վրա ու քայլելով դեպի ապագա՝ պատասխանատվությամբ ու սիրով. Նաիրի Սարգսյան


Այսօր, ինչպես երբեք, կարևոր է պահպանել և զարգացնել մեր ընտանեկան արժեքները՝ հենվելով անցյալի ժառանգության վրա ու քայլելով դեպի ապագա՝ պատասխանատվությամբ ու սիրով. Նաիրի Սարգսյան
Մայիս 15 13:10 2025

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրը՝ արժևորելով այն միջավայրը, որտեղ ձևավորվում են մեր արմատները, արժեքները և մարդ լինելու էությունը։ Այս մասին գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Հայ ընտանիքը դարերով եղել է մեր ազգի գոյության ու ամրության խարիսխը։ Մեր սերունդները միշտ մեծացել են սրբազան հարգանքով՝ ծնողների, ավանդույթների ու հայրենիքի հանդեպ։

Հայ ընտանիքի ամրությունը ոչ միայն սիրո ու հոգատարության վրա է կառուցված, այլև՝ փոխվստահության, զոհողության և միասնականության։ Ընտանիքն է այն փոքր հայրենիքը, որտեղ սկսվում է հայ մարդու ինքնության ձևավորումը։

Այսօր, ինչպես երբեք, կարևոր է պահպանել և զարգացնել մեր ընտանեկան արժեքները՝ հենվելով անցյալի ժառանգության վրա ու քայլելով դեպի ապագա՝ պատասխանատվությամբ ու սիրով։

Շնորհավոր Ընտանիքի միջազգային օրը։ Թող յուրաքանչյուր հայ ընտանիք զորանա սիրո, ջերմության, միասնության մեջ՝ խաղաղ, հզոր և լուսավոր հայրենիքում»,- գրել է նա: