Նոր Նորքի թաղապետի հրաժարականի դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն. քաղաքապետի խոսնակ


Նոր Նորքի թաղապետի հրաժարականի դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն. քաղաքապետի խոսնակ
Մայիս 15 11:28 2025

Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն։ Այս մասին գրառում է արել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետի հրաժարականի մասին լուրերին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ArmLur–ի տեղեկություններով Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և հեռացել պաշտոնից։