Մարդիկ չկահավորված կանգառներում, անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին (Տեսանյութ)


Մարդիկ չկահավորված կանգառներում, անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին (Տեսանյութ)
Մայիս 14 19:59 2025

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը փոխանցել է քաղաքացիների  բողոքն ու ահազանգը․

«Շենգավիթ վարչական շրջան, կանգառների կահավորման բացակայության պատճառով  մարդիկ տեղ չունեն նստելու,  ստիպված անձրևի տակ են սպասում տրանսպորտին։

Չբարեփոխված ու թանկացվող տրանսպորտ, որին սպասում են ժամերով»,- սոցցանցում գրել է Ստեփայնանը՝ հրապարակելով տեսանյութ։