ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին դուր չի եկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը։
«Լևոն Քոչարյան, չափերդ ճանաչեք։ Այ տղան դու ես, չափերդ ճանաչի, այ տղա»,- ամբիոնից հայտարարեց Արշակյանը։
Իրավիճակն ԱԺ-ում լարվեց, նա Քոչարյանին դիմեց «արա Լևոն»-ով։
«Արա Լևոն, նստի տեղդ ու լսի, թե քեզ ինչ եմ ասում»,- հայտարարեց ՔՊ-ականը։
Նա սպառնաց, թե Լևոն Քոչարյանին դահլիճից դուրս կհանի ու կշպրտի։
«Հանգիստ նստի տեղդ, մատդ էլ իջացրու, հանգի՛ստ»,- ասաց Արշակյանը, ինչից հետո իրավիճակը կտրուկ լարվեց, պատգամավորները քաշքշեցին միմյանց։