Հովհաննես Ծառուկյանը ներկա է գտնվել Կոտայքի մարզի ավագ տարիքայինների բռնցքամարտի եզրափակիչ առաջնությանը


Հովհաննես Ծառուկյանը ներկա է գտնվել Կոտայքի մարզի ավագ տարիքայինների բռնցքամարտի եզրափակիչ առաջնությանը
Մայիս 13 23:33 2025
Հովհաննես Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Ներկա գտնվեցի Կոտայքի մարզի ավագ տարիքայինների բռնցքամարտի եզրափակիչ առաջնությանը:
 
Առաջնությանը մասնակցել են մարզի տարբեր համայնքներից ժամանած մարզիկներ։
 
Կարեւոր եմ համարում երիտասարդների ներգրավվածությունը տարբեր սպորտաձեւերում։
 
Տքնաջան ու ամենօրյա աշխատանքն է բերում դրական արդյունքներ եւ տալիս հնարավորություն մեր մարզիկներին միջազգային մրցաշարերում ծածանել մեր եռագույնն ու հնչեցնել հիմնը: