Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար առիթ է՝ երբեք չմոռանալու իր խաղաղությունն ամեն գնով, անմնացորդ նվիրումով պաշտպանելու հնարավորության մասին. Մանե Թանդիլյան


Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար առիթ է՝ երբեք չմոռանալու իր խաղաղությունն ամեն գնով, անմնացորդ նվիրումով պաշտպանելու հնարավորության մասին. Մանե Թանդիլյան
Մայիս 9 11:38 2025

Մայիսի 9-ը՝ Հաղթանակի ու խաղաղության օրը, հայ ժողովրդի համար առիթ է՝ երբեք չմոռանալու իր ամուր կամքի, ուժի ու իր խաղաղությունն ամեն գնով, անմնացորդ նվիրումով պաշտպանելու հնարավորության մասին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

«80 տարի առաջ՝ Հայրենական պատերազմի օրերին, մեր պապերի հերոսությունները, նաև դրանց շնորհիվ կերտված հաղթանակը հետագա սերունդներին փոխանցել են մեծ հավատ ու վստահություն սեփական ուժի նկատմամբ։

Հայ ժողովրդի հերոսական պատմություններն են հետագայում՝ արդեն 1990-ականներին՝ Արցախյան առաջին պատերազմում, ոգի ու ուժ ներարկել մեր հայորդիներին, որ ապավինելով սեփական ուժերին, կարող ենք հասնել մեծ հաղթանակի։

Միայն հաղթական ոգով է հնարավոր հաղթահարել մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերը»: