Թե՛ ես, թե՛ Էդուարդ Շարմազանովը համարժեք պատասխան ենք տվել ադրբեջանցիների հայտարարություններին. Իվետա Տոնոյան


Թե՛ ես, թե՛ Էդուարդ Շարմազանովը համարժեք պատասխան ենք տվել ադրբեջանցիների հայտարարություններին. Իվետա Տոնոյան
Մայիս 8 14:25 2025

«Մոսկվայում «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի էր ունենում «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից» միջազգային սիմպոզիումը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի պատվիրակությունը։ Նրանց ներկայացուցիչն իր ելույթի ժամանակ թույլ տվեց հակահայկական արտահայտություններ», - ասուլիսում անդրադառնալով Մոսկվայում ադրբեջանցիների հետ միջադեպին՝ ասաց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական նախագծերի համակարգող Իվետա Տոնոյանը։

Նա նշեց, որ, չնայած միջոցառման թեման Մեծ հաղթանակն էր, այդուհանդերձ, ադրբեջանցի պատվիրակը շեղվել է օրակարգից և խոսել 44-օրա պատերազմում իրենց «հաղթանակից».«Ասաց, թե իբր «Ադրբեջանն իր պատմական տարածքային ամբողջականությունն է վերահաստատել», և մի շարք այլ հայտարարություններ արեց։ Բնականաբար, ՀՀ երկու պատվիրակությունները՝ ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն, չէին կարող անպատասխան թողնել դրանք։ Վերջին տարիներին ադրբեջանցիներն օգտագործում են բոլոր հնարավոր առիթները՝ խոսելու 44-օրյա պատերազմում տարած իրենց «հաղթանակի» մասին, սակայն ցավալիորեն համարժեք պատասխան չեն սատնում և դա  նրանց հիմք է տալիս անընդմեջ խոսելու այդ մասին։ Թե՛ ես, թե՛ Էդուարդ Շարմազանովը, բնականաբար, համերժեք պատասխան ենք տվել ադրբեջանցիների հայտարարություններին։ Ես իմ ելույթում խոսել եմ մերօրյա ֆաշիզմի մասին»։