Մանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել, ուրիշ բաներ ես չեմ ասի. Սասուն Միքայելյան


Մանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել, ուրիշ բաներ ես չեմ ասի. Սասուն Միքայելյան
Մայիս 8 13:34 2025

Մանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել, ուրիշ բաներ ես չեմ ասի, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

Հարցին՝ «Մանվել Գրիգորյանը տուշոնկա ուտո՞ղ էր»՝ Միքայելյանը պատասխանեց.«Ես այդ փաստերին չեմ ուզում անդրադառնալ։ Էսքան ժամանակ լսե՞ք եք՝ թե՛ Մանվել Գրիգորյանի, թե՛ Սեյրան Սարոյանի, թե՛ որևիցե մեկի մասին վատ բան ասեմ։ Ես կալանավորվել էլ եմ, նստել էլ եմ։ Ես ըտենց էլ չհասկացա, թե ինչի եմ նստել։ Ամեն մարդ, իր արարքի համար թող դատվի, եթե սխալ բան է արել»։