Հայաստանի ժողովուրդը երբեք թույլ չի տա նախկինների վերադարձը. 2026-ին միանձնյա կազմելու ենք իշխանություն. Ալեն Սիմոնյան


Հայաստանի ժողովուրդը երբեք թույլ չի տա նախկինների վերադարձը. 2026-ին միանձնյա կազմելու ենք իշխանություն. Ալեն Սիմոնյան
Մայիս 8 12:44 2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝  Հայաստանի ժողովուրդը երբեք թույլ չի տա նախկինների վերադարձը։

«Ժողովուրդը հասկանում է, որ այսօրվա իշխանությունը սխալվում է, բայց այսօրվա իշխանության տերն ինքն է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ըստ Սիմոնյանի՝ իրենց իշխանության նման հասանելի իշխանություն երբեք չի եղել ու չի լինելու։

ԱԺ նախագահը վստահ է՝  ՔՊ-ն հաջորդ ընտրություններին ստանալու է 50+1 ձայն ու, ամենայն հավանակնությամբ, միանձնյա կազմելու է իշխանություն։