«Հրապարակը» գրում է ․ Իշխանությունը Վանաձորում նախատեսում է ամռան վերջին կամ աշնանը արտահերթ ընտրություններ անցկացնել ու 2026 թ. համապետական ընտրություններից առաջ ամրապնդել դիրքերը ՀՀ երրորդ քաղաքում, նաեւ՝ հաղթահարել Գյումրու ընտրությունների պարտության ամոթը։ Այդ նպատակով ուժեղ կոնֆիգուրացիաներ են մտածում: Սցենարներից մեկն այն է, որ ՔՊ ցուցակը կգլխավորի Լոռվա մարզպետ Արամ Ղազարյանը, որը ոստիկանության ոլորտի երկարամյա աշխատակից է, մեծ շրջապատ, ազդեցություն ունի: Մյուս ուժը կգլխավորի Վանաձորի համայնքապետի ԺՊ Արկադի Փելեշյանը՝ Ական, որին Փաշինյանը նշանակեց՝ հատուկ նրա համար օրենքում փոփոխություն կատարելով։ Կիսագողական Ական առաջադրվել էր Մովսես Շահվերդյանի ՀԱՍԿ կուսակցությունով, այս անգամ էլ նույն կուսակցությամբ թերեւս կառաջադրվի եւ ընտրությունից հետո կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ։
Իշխանությունը հույս ունի, որ այս սցենարը Վանաձորում հաջողություն կգործարկի` խուսափելով ե՛ւ Երեւանի, ե՛ւ Գյումրու նախադեպերից: Իսկ թե ումով է հանդես գալու ընդդիմությունը` լուրջ խնդիր է, քանի որ նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը դժվար թե առաջադրվի․ նրա որդին դատավոր է: Նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գլխին դատավճիռ կա կախված` նրան կարող են առնվազն եւս 1 տարով ազատազրկել: Այլ ուժեղ անհատականություններ կարծես թե Վանաձորում չկան, եւ Գյումրու ֆենոմենը կրկնելը բարդ կլինի, հենց որի վրա էլ Նիկոլ Փաշինյանը հաշվարկ է անում: Ի դեպ, Լոռվա մարզպետն էլ ավելի հին ու ընդունված կադր է, քան Սարիկ Մինասյանն էր: Սակայն Ական Վանաձորում ավելի մեծ հեղինակություն է վայելում, քան մարզպետ Արամ Ղազարյանը, եւ ստացվելու է այնպես, որ ՔՊ-ն կրկին առաջատար չի լինելու։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 06․ 05․ 25 թ համարում։