Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը զերծ է մնում գնահատական տալ իր նախկին օգնական, այժմ՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
«Ես գնահատական կարող եմ տալ պետական ինստիտուտներին, անձերին գնահատական տալիս եմ միմիայն այն դեպքում, եթե անձը ներկայացնում է պետական ինստիտուտ։ Հայաստանում երկու նման պետական ինստիտուտ կա՝ ՀՀ նախագահն է ու ՀՀ վարչապետը։ Նախագահի պաշտոնը, ինչքանով հասկանում եմ, արդեն մի քանի տարի է, ինչ թափուր է»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Ինչ վերաբերում է վարչապետին՝ Հարությունյանն ասաց, որ նրա մասին կարծիք արտահայտել է 2012 թվականին, երբ ուղիղ եթերում բանավիճում էր։
«Իմ կարծիքը չի փոխվել»,- հավելեց նա։