Սա արդեն ոչ թե մեր գնահատականն է, այլ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված փաստ․ Արթուր Միքայելյան


Սա արդեն ոչ թե մեր գնահատականն է, այլ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված փաստ․ Արթուր Միքայելյան
Սեպտեմբեր 28 22:20 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանն անդրադարձել է ԵԽԽՎ զեկույցին՝ ասելով․

«ԵԽԽՎ զեկույցում Հայաստանի ընտրությունների մասին շատ հստակ փաստվում է՝ քարոզարշավն ընթացել է պառակտող հռետորաբանությամբ և ուղեկցվել է ընտրակաշառքի ու այլ ընտրական խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, որոնք հանգեցրել են ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ բազմաթիվ քրեական վարույթների։

Արդյունքում ընդդիմության շատ աջակիցներ ձեռնպահ են մնացել ակտիվորեն քարոզարշավին մասնակցելուց և ներգրավելուց։ Պարզ ասած՝ մարդկանց զգալի մասը վախեցել է ակտիվ մասնակցել ընդդիմության քարոզարշավին։ Սա արդեն ոչ թե մեր գնահատականն է, այլ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված փաստ»։