Վրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում է


Վրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում է
Սեպտեմբեր 28 23:39 2026

Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։ Հայտնում է Sputnik Грузия-ն։

Այցի շրջանակում նա հանդիպել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքացիներին մատուցվող սոցիալական ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացման հարցերը։