Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Մոսկվայում անցկացվող միջազգային սիմպոզիումի ժամանակ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող ֆաշիզմի մասին է խոսել։
«Մոսկվայում այսօր «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից» միջազգային սիմպոզիումը:
Քանի որ Ադրբեջանի պատվիրակությունը, շեղվելով օրակարգից, հանդես եկավ հակահայկական հայտարարություններով, չէի կարող դրանք անպատասխան թողնել: Մասնավորապես, խոսելով մերօրյա ֆաշիզմի մասին, նշել եմ՝ դրանցից մեկը Արցախում խաղաղ հայկական քաղաքների և գյուղերի հրետակոծությունն է, 120 հազար հայերի բռնի տեղահանումը և հայ ժողովրդի մշակութային և հոգևոր ժառանգության բառացիորեն ոչնչացումը։
Խոսել եմ նաև Հայրենական մեծ պատերազմին հայերի մասնակցության և Հաղթանակի 80 ամյակին նվիրված միջոցառումների մասին, որոնք իրականացվել են Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ»,- սոցցանցի իր էջում գրել է Իվետա Տոնոյանը: