«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվել է Բաքվի բանտում միայն ու միայն արցախցիներին ներկայացնելու համար»,- «Արցախը 3 տարի անց․ փաստեր, պատասխանատվություն, ապագայի օրակարգ» թեմայով քննարկմանն ասաց Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
Ըստ նրա, երբ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է՝ «այդ մարդիկ անազատության մեջ են», ճիշտ բնութագիր չէ, կամ՝ ԱԺ-ում արցախահայության խնդիրների քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավորները, կառավարության ներկայացոցիչները լքեցին ու որևէ հարցին չպատասխանեցին. «Սրանք այն բոլոր ցուցիչներն են, որոնք ցույց են տալիս օրվա իշխանության վարած քաղաքականությունը»։
«Այն մարդիկ, որոնք կարող էինք Հայաստանին փոփոխություններ բերել, այսօր բանտերում են. հանրապետության երկրորդ նախագահը կալանավորված է, երրորդ նախագահն անցնում է անհեթեթ քրեական գործերով, Գագիկ Ծառուկյանը կալանավորված է, Սամվել Կարապետյանը տնային կալանքում է։ Այս բաղադրիչները վերլուծելով՝ ակնհայտ է, որ Հայաստանի օրվա իշխանությունները Հայաստանը տանում են այլ ուղղությամբ։
Խնդիրը մեկն է՝ օր առաջ ազատվել այս իշխանություններից»,- ասաց Ն.Իսկանդարյանը։










