Պետությունը պարտավոր էր դիմել ՄԻԵԴ գերիների հարցով. Տարոն Սիմոնյան


Պետությունը պարտավոր էր դիմել ՄԻԵԴ գերիների հարցով. Տարոն Սիմոնյան
Սեպտեմբեր 28 17:09 2026

«Պետությունը պարտավոր էր մասնակցել, դա իր սահմանադրական պարտականությունն է՝ իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը »,-«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ, ELL PARTNERSHIP ընկերության հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով բաքվում պահվող գերիների հարցով ՄԻԵԴ դիմելու մասին հարցի։

Մոդերատորը հիշեցրեց, որ ՄԻԵԴ է դիմել միայն իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։Նա նկատեց, որ այդ պասիվությունը առաջացնում է ոչ միայն Ադրբեջանի հանրապետությանը , այլև հայաստանին դատի տալու ՀՀ քաղաքացու իրավունքը։

Անդրադառնալով գերիների վերաբերյոլ ՔՊ-ական պատգամավորների հայտարարությանը Սիմոնյանը նշեց, որ այդ հարցում պետք է զգույշ լինել, որովհետև դրանք վերագրելի են պետությանը։«Ի սկզբանե էլ բոլոր դատավարությունները, իհարկե անձերի դեմ էլ էին, բայց առավել մեծ նպատակ էլ էին հետապնդում՝ բազիս նախապատրաստել հետագայում Հայաստանի դեմ իրավական գործընթացներ սկսելու համար»,-հայտարարեց Տարոն Սիմոնյանը։

Նա պատահական չհամարեց, որ մեղագրանքն կառուցված է այն հիմնական թեզի վրա, որ Արցախի Հանրապետությունը «ահաբեկչական» կազմավորում է եղել, որը ֆինանսավորվել է ՀՀ-ից։Սիմոնյանը նշեց, որ Ռուբեն Վարդանյանի դեմ կարած դատական հսկայածավալ գործի առաջին մասը՝ մի քանի հարյուր էջը, նվիրված է 1988-ից 90-ականների վերջերը տեղի ունեցած գործողություններին, որը վերագրվում է մեկ կազմակերպության՝ Արցախի հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն։

Սիմոնյանը նկատեց, որ ակնհայտ թիրախը ՀՀ-ն է, որպեսզի հետագայում վերջինիս մեղադրեն «հանցագործության» խթանման և կազմակերպման մեջ։

Նա նշեց, որ հրապարակված եզրակացությունները լի են բովանդակային և տեխնիկական թերություններով։

«Ադրբեջանական դատական իշխանության ներկայացուցիչներն այնքան ազատ են իրենց զգացել, որ թույլ են տվել տեխնիկական թերություններ, որոնք ի վնաս մեր հայրենակիցների է մեկնաբանկվում»,- ասաց Տարոն Սիմոնյանը։