«Շաբաթ օրը Նոր Նորքի եկեղեցու հարակից, մոտ 6 հա տարածքի վրա իրականացրեցինք ծառատնկման աշխատանքներ, որտեղ տնկեցինք մոտ 1300 ծառ և 200 մշտադալար թուփ
Ենք»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասացքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ այդ տարածքում արդեն իրականացվել էին շինբարեկարգման աշխատանքներ և կասկադ էր կառուցվել։
Դիմելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին՝ Ավինյանն ասաց. «Որովհետև էլի ծառերի փոխարինման մի քանի հարյուր ծառի հարց ենք անընդհատ քննարկում, երբ, որ տասնյակ հազարավոր ծառեր ենք տնկել քաղաքում, խնդրում եմ, որ մեր կենտրոնացումն էլ ուղղենք դեպի ավելի էական ծրագեր»։
Բեգոյանն ասաց, թե վերջին 4 ամիսներին ոռոգման համակարգի անցկացման մեր տեմպերը հասնում է արդեն 10 կմ-ին։
«Տարվա պլան ենք դրել 25 կմ-ն և վստահաբար այն իրականացնելու ենք»,-ասաց Բեգոյանը։
ՀՈԱԿ-ի տնօրենը նշեց, որ 700 ծառով նոր պաշտպանիչ գոտի է ստեղծվում Երևանի մուտքերից մեկի՝ Աշտարակից Երևան մտնող ճանապարհի լանջերին։
«Կարծում եմ, որ մինչև ամառ կունենանք 3-4 հազար ծառաթփազգիների տունկ» ,-ասաց Բեգոյանը և հավելեց, որ ձեռք են բերել 10 հազար մշտադալար թփեր,ինչպես նաև վստահեցրեց, որ տնկարանային տնտեսություններն են մատակարարում մշտադալար թփատեսակները։
Նա թվարկեց բոլոր վայրերը, բայց մոռացավ խոշորը՝ 35 հեկտարի վրա, կենտրոն վարչական շրջանի Լվովյան և Մյասնիկյան փողոցների հարակից տարածքում՝ սկսած Կենդանաբանական այգուց իրականացվող ծառայությունը։
Բեգոյանը նշեց, որ այնտեղ կային զավթված տարածքներ, «քոլիկանման շինություններ» և հաջորդ շաբաթից սկսելու են մյուս կեսի քանդման աշխատանքները, զուգահեռ ընթանում է խորքային ջրերի որոնման աշխատանքներ և նախնական տվյալներով առկա են։
«Եթե մասնագետները վերջնական հաստատեն, որ հնարավոր է խորքային ջրերից օգտվել ապա մրցույթ կհայտարարվի հորհատման համար։
Բեգոյանը նաև ասաց, թե անհամեստ կհնչի, բայց հատկապես դեկորատիվ ծառատեսակների մասով քաղաքապետարանի ստեղծած տնկարանից ՀՀ-ում չկա։
«Անհամեստ նչեց, պարոն Բեգոյան»,- արձագանքեց Տիգրան Ավինյանը։