Պաշտոնապես արձանագրված սահմանադրական հանրաքվեների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը, կամ ճշգրիտ չեն արտահայտում․ Փաշինյան


Պաշտոնապես արձանագրված սահմանադրական հանրաքվեների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը, կամ ճշգրիտ չեն արտահայտում․ Փաշինյան
Ապրիլ 21 10:21 2025

Ես կարծում եմ, որ ՀՀ-ում հաստատված իրավակարգերի և ժողովրդի միջև ճեղք կա։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը» համաժողովի ժամանակ։

«Իմ գնահատականը եղել և մնում է այն, որ  իրավակարգի այդ ճեղքը կախված է և կապված է նրան հետ, որ ըստ էության` բոլոր սահմանադրական հանրաքվեներում եղել է որոշակի հանրային ընկալում և համոզմունք, որ այնուամենայնիվ, պաշտոնապես արձանագրված արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը։

Այստեղ ֆունդամենտալ խորը խնդիր կա նաև նրանում, որ ժողովրդի և  երկրում հաստատված իրավակարգի մեջ  օրգանական կապի խնդիր ունենք մենք»,-ասել է նա։ 

Նրա խոսքով` առկա ճեղքերն էլ վկայությունն են այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս չի հասել այն կետին, որին ցանկանում էր։