Ինչպիսի՞ TRIPP է պետք Հայաստանին այս իրականության մեջ․ Արա Այվազյան


Ինչպիսի՞ TRIPP է պետք Հայաստանին այս իրականության մեջ․ Արա Այվազյան
Սեպտեմբեր 17 20:55 2026

«TRIPP նախագիծը մեզանում առաջացրել է խորը և այդ մտահոգությունը ամենևին էլ անհիմն չէ»,- այս մասին «Մտորումներ TRIPP-ի մասին» թեմայով  քննարկման ընթացքում հայտարարեց ԱԳ նախկին փոխնախարար Արա Այվազյանը։

Այվազյանը մանրամասնեց, որ TRIPP-ը արդյունք է շատ բարդ և վտանգավոր գործընթացների, որոնք էապես փոխել են Հայաստանի շուրջ ռազմավարական միջավայրը։ «Այսօր մենք գործ ունենք մի նախագծի հետ, որը չի մնացել թղթի վրա, այլ աստիճանաբար դառնում է մեր իրականության մասը։ Հետևաբար, ես չէի ցանկանա, որ այսօրվա մեր քննարկումը վերածվի  քննադատության մրցույթի, որովհետև այդքան արդյունավետ չի լինի։

 Կարելի է, անշուշտ, ներկայացնել բազմաթիվ ապացույցներ, հիմնավոր ապացույցներ, թե ինչու է TRIPP-ը վտանգավոր։ Ու վստահ եմ, որ TRIPP -ի ջատագովները կներկայացնեն իրենց պատկերացումները, թե ինչ հեռանկարային առավելություններ ունի այս նախագիծը ՝ Հայաստանի ապագայի համար։ Բայց 2 պարագայում էլ մենք չենք տալիս ամենակարևոր հարցը՝ իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը հիմա, երբ ձևավորվում է նոր իրականություն»,- իր խոսքում նշեց Մելքոնյանը։

Նրա համոզմամբ՝ քաղաքական ռազմավարությունը չի սահմանափակվում բարձրաձայն «ոչ» ասելու ընթացող գործընթացներին։«Քաղաքական ռազմավարությունը փորձում է ընկալել իրականությունը, տեսնել վտանգները և այնպիսի գործողություններ անել, որոնց արդյունքում Հայաստանը չի դառնա ավելի թույլ, այլ կլինի ավելի ուժեղ։ Կարծում եմ, չպետք է հարցնել՝ լա՞վ է TRIPP-ը, թե ոչ, այլ ինչպիսի TRIPP է պետք է այս իրականության մեջ Հայաստանին։ Պետք է մշակենք մեր սեփական «ճարտարապետությունը»»,- հավելեց քաղաքական գործիչը։