«Ցանկացած իմ ձեռնարկությունում աշխատելու դեպքում անձը իրավունք և հնարավորություն ունի, իր աշխատանքային ժամերից դուրս, զբաղվելու իր անձնական բիզնեսով»,- դատական նիստի ընթացքում հայտարարեց Սամվել Կարապետյանը։Դատավորն ընդհատեց՝ ծանոթացնելով ընթացակարգին։
«Ըստ էության, դուք ցուցմունք եք տալիս։ Քանի որ հարցաքննություն չի իրականացվում, հետևաբար դրա ընթացակարգերը պահպանելու պայմաններում ձեր ասածը որպես ցուցմունք, ապացույց պարագայում գնահատելու հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ՝ քրեադատավարական տեսանկյունից։ Դրա համար, եթե հարց ունեք՝ հարց տվեք»,- ասաց դատավորը։Քանի որ հարցաքննությունը տևեց շուրջ 4 ժամ, դատավորն ընդմիջում հայտարարեց։
Հիշեցնենք, որ այսօր դատարանը քննեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը։ Դատական նիստը տեղի ունեցավ Հակակոռուպցիոն դատարանում։










