Ծանրորդ Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն


Ծանրորդ Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Ապրիլ 16 18:58 2025

Քիշինևում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը, երկամարտի 338 կգ արդյունքով, նվաճեց Եվրոպայի առաջնության երկամարտի արծաթե մեդալը։

Ավելի վաղ Սահակյանը պոկում վարժությունում  փոքր բրոնզե մեդալ էր նվաճել ՝ գրանցելով 153 կգ արդյունք։