Ես հողերի նպատակային նշանակության փոփոխությունների հետ կապված որոշակի լարվածություն ունեմ, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկյոլ Փաշինյանը։
«Մենք գյուղատնտեսական նշանակության հողերն ինքնամոռաց փոխում ենք կառուցապատման, վրան շենքեր ենք սարքում, մի իքս պահի կարող է պարզվի, որ մեր բերրի հողերը, որոնց վրա մեր գյուղատնտեսությունը պետք է զարգացնենք, դրել ենք շինարարության տակ։ Դա այդքան հեշտ հարց չէ, այն ռազմավարական նշանակություն ունի։ Գյուղատնտեսական նշանակության հողերը մեր ամենամեծ ռազմավարական պաշարն են։ Մենք ապագա սերունդներին զրկում ենք այդ ռեսուրսից»,-ասաց նա։