Փաշինյանը Քոլմանի հետ քննարկել են TRIPP նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքները


Փաշինյանը Քոլմանի հետ քննարկել են TRIPP նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքները
Սեպտեմբեր 24 23:04 2026

 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի ներդրումների ղեկավար Քոնոր Քոլմանի հետ: Այդ մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան պաշտոնբական էջից;

«Քննարկվել են ՀՀ Կառավարության և կորպորացիայի միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:Մասնավորապես, անդրադարձ է կատարվել TRIPP նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքներին, նախագծի հնարավորություններին, գնահատվող ներդրումների ծավալներին:

Փաշինյանն ընդգծել է TRIPP-ի դերը տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, կրթության ոլորտներում փոխգործակցության հետագա քայլերի շուրջ»: