Ես դժգոհ եմ կառավարության որակից, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եկեք ծուռը նստենք, ուղիղ խոսենք, մի երկրում, որտեղ բնակավայրերի մի զգալի տոկոսում մանկապարտեզ չկա, դպրոցն էլ կիսաավեր վիճակում է, որտե՞ղ պետք է լիներ կառավարման լավ համակարգ, մենք սա հասկանո՞ւմ ենք, թե՞ չենք հասկանում»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ մի երկրում, որտեղ բուհական համակարգի գործունեության մի զգալի հատվածը եղել է դիպլոմ վաճառելը, որտեղի՞ց պետք է լիներ կառավարման լավ որակ։
Փաշինյանը կոչ արեց գնալ մարզեր, տեսնել, թե ինչ վիճակում են դպրոցները։
«Տեսեք, թե 30 տարի ինչ պայմաններում են մեր երեխեքը գնացել դասի, ահա և ձեզ պատասխանը»,- նշեց նա։
Վարչապետը հայտարարեց, թե ինքն այնպիսի վարչապետ է, ինչպես ՀՀ միջին վիճակագրական վարորդը․«Որովհետև չեմ կարող ես այլ կերպ լինել, և հակառակը։ Մենք պետք է այս կապերը հասկանանք, սա մի օրգանիզմ է, մենք մի ժողովուրդ ենք»։