Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ


Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ
Հոկտեմբեր 3 22:26 2026

Ես խոսում եմ արևմտյան մեդիայի մասին, բայց սա միայն Արևմուտքի խնդիրը չէ։ Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է նաև բանավեճը՝ ժողովրդավարության հիմքերից մեկը։ Այս մասին փոդքասթի ժամանակ ասել է իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։«Հենց այս մասին է նաև իմ նոր փոդքասթը լինելու՝ բարձրաձայնել այն, ինչի մասին ավանդական մեդիան լռում է կամ ներկայացնում միակողմանի։

 

Առաջին թողարկումը՝ «Diddy, Mangione and Weinstein: The Defense Lawyers Speak Out»՝ երեք աղմկահարույց գործ՝ պաշտպանող փաստաբանների տեսանկյունից։

 

Այս քննարկումները ներկայացնելու եմ նաև հայաստանյան լսարանին։

Հայկական իրականությանը ավելի մոտից ծանոթանալով՝ արդեն տեսել եմ, թե որքան վտանգավոր է, երբ հանրությանը հասնում է պատմության միայն մեկ կողմը։ Զուգահեռներն անխուսափելի են»։