Մեր երիտասարդները մտահոգ են պետության անվտանգությամբ․ Սեյրան Օհանյանը հանդես է եկել դասախոսությամբ


Մեր երիտասարդները մտահոգ են պետության անվտանգությամբ․ Սեյրան Օհանյանը հանդես է եկել դասախոսությամբ
Ապրիլ 14 17:34 2025

ՀՀ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը գրում է․ «Արդեն 10-րդ տարին է, պատասխանատվությամբ ընդունելով ինձ ուղղված հրավերը՝ հանդիպում եմ Առաջնորդության դպրոցում ուսանող երիտասարդների հետ և նրանց ներկայացնում իմ դիտարկումները տարբեր հիմնահարցերի վերաբերյալ։

Ապրիլի 11-ին հանդես եմ եկել հերթական դասախոսությամբ՝ «Ճգնաժամային կառավարում և որոշումների կայացում» թեմայով, ինչպես նաև պատասխանել ինձ ուղղված հարցերին, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր մեր երիտասարդների խոր, գիտակից մտահոգությունը՝ մեր պետության անվտանգային, պաշտպանության համակարգերի, Արցախի, ներքին և արտաքին սպառնալիքների ու գործընթացների շուրջ»։