Ռուբեն Մխիթարյանը վերցնում է մանդատը


Ռուբեն Մխիթարյանը վերցնում է մանդատը
Ապրիլ 14 17:09 2025

Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հաստատեց և բաշխեց Գյումրու նորընտիր ավագանիների մանդատները։ Ըստ այդմ` պարզ դարձավ, որ  «Իմ հզոր համայնքը» կուսակցությաբ 3  ավագանու անդամների կազմը` նրանք են` հայտնի պրոդյուսեր, երգահան Ռուբեն Մխիթարյանը, Հայաթ պրոդոքշենի պրոդյուսեր Վահե Կիրակոսյանը և Սուսսաննա Մոսոյանը, որը փոխարինեց մանդատից հրաժարված, գյումրեցի վաստակավոր նկարչուհի Սուսաննա Մկրտչյանին։

Նշենք, որ ավելի վաղ գրել էինք, որ Ռուբեն Մխիթարյանը դեռևս երկմտում է` վերցնել մանդատը, թե ոչ, բայց պարզվեց, նախընտրել է աշխատել համայնքապետարանում և չի բացառվում, որ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելու դեպքում` ընդունի նրա առաջարկը` ստանձնել մշակույթի բաժնի պետի պաշտոնը։