Ներկա պահը պատրաստության պահն է, իրականացնելու պահը մի գուցե ավելի ուշ է, բայց ես պահանջն էլ եմ տեսնում, հնարավորությունն էլ, իրականացնելու ձևն ու կերպն էլ եմ տեսնում, զգում էլ եմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում, դատական նիստից առաջ ասել է Բագրատ Սրբազանը՝ խոսելով իշխանափոխության՝ հնարավոր ճանապարհի մասին:
«Այս ժողովուրդը 51%-ով՝ մեծամասնությամբ մերժել է իրենց, իսկ դա ահռելի մեծ թիվ է: Ես տեսնում եմ նաև ներքին ընդվզումը մարդկանց, որքան որ կարողանում եմ շփվել:
Այդ ներքին, թեպետ շատերը բնորոշում են որպես հուսահատություն, հուսալքություն, նույնիսկ այդ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի, որովհետև մարդը հայտնվել է մի այնպիսի իրավիվիճակում, երբ իր համար որոշակիորեն որպես ծրագիր, նպատակ, գաղափար դառնում է այս իշխանությունից ազատվելը:
Հետևաբար՝ ես դա էլ եմ տեսնում, կայծի հնարավորությունն էլ եմ տեսնում, ամեն ինչ տեսնում եմ»,-նշել է նա:










