Դատախազությունն իր անգործությամբ այնպես է արել, որ արgախgիների նկատմամբ ատելnւթյшն խոսքի քարոզի ալիքն ավելի մեծանա. Ակցիայի մասնակից


Դատախազությունն իր անգործությամբ այնպես է արել, որ արgախgիների նկատմամբ ատելnւթյшն խոսքի քարոզի ալիքն ավելի մեծանա. Ակցիայի մասնակից
Ապրիլ 14 16:38 2025

«Տևական ժամանակ է արցախիցների նկատմամբ ատելության խոսքի, առերևույթ թշնամանքի հետ կապված բազմաթիվ ահազանգեր են եղել, հանցագործության մասին հաղորդումներ են տրվել, բայց այս կառույցը մինչ այս պահը ոչ մի հստակ գործողություն չի արել»,-գլխավոր դատախազության դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց մասնակիցներից Տաթևիկ Խաչատրյանը։ 

Նա նշեց, որ դատախազությունը չի դատապարտել, օրենքի սահմանում չի պատժել ատելության խոսք  տարածողներին, ընդհակառակը՝ իր անգործությամբ այնպես է արել, որ ալիքն ավելի մեծանա, ահագնանա այն չափի, որ այսօր ստիպված են խոսել  հայաստանյան ու արցախյան հանրությունների միջև անհասկացվածության, նեղացվածության մասին։

«Հայաստանի իշխանություններն անընդհատ խոսում են  ինչ-որ թալանի մասին. երբ որ արցախիցները բարձրացնում են  իրենց խնդիրների մասին, ասում են՝ գնացեք, ձեր թալաչիներից ուզեք, թալանել են։ Եթե հիշում եք՝ մեկ տարի առաջ Արցախի նախագահը հաղորդում է տվել հանցագործության մասին, որ քննվի այդ թալանը, գտնվեն թալնաչիներն ու պատժվեն»,- ասաց Տ.Խաչատրյանը։ 

Նա նշեց, որ իրենց՝ արցախցի ու հայաստանյան հանրության համար այդ ատելության քարոզը որևէ նշանակություն չունի. «Քաղաքական ակիցա ենք անում, պետական պաշտոնյաների կողմից ատելության խոսքի ամենազզվելի օրինակները, թղթի մեջ ենք հավաքել ու որպես մեր արձագանքը դրան, փուչիկի նման վերև ենք բարձրացնում ու ասում՝ մեզ համար որևէ բան չի նշանակում»։

«Սա չի նշանաում, որ ատելության խոսքը պետք է լռության մատնվի, դրա հետևից չպետք է գնալ։ Մենք հանցագործության մասին հաղորդումներ ներկայացրել ենք,  այսօր մի նոր փաթեթ ենք կազմել՝ ներկայացնելու դատախազություն։ Հույս ունենք, որ ռեալ աշխատանքով կզբաղվեն, կգնան այն պետական պաշտոնյաների, մերձիշխանական կլանի հետևից, ովքեր ազգամիջյան ատելություն են քարզում, ազգին բաժան-բաժան անում,  քանի որ տիրելու ձև չգիտեն։ Ժողովորդավարության մասին իրենց պատկերացումներն իրականության հետ կապ չունեն, այս մարդիկ չեն աշխատում, ցանկություն չունեն աշխատել ի շահ պետության։ Նրանց համար պայքարը միայն աթոռի, քաղաքական շահի համար է, ինչն անթույլատրելի է»,- նշեց ակցիայի մասնակիցը։