«Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ շարունակելով.:
2004 թվականին տեղի ունեցած օտարման գործընթացում դատախազը «առերևույթ հանցանքի հատկանիշներ է հայտնաբերել» ու ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտե։
Դատաիրավական համակարգին իջեցված քաղաքական հանձնարարությունների ֆոնին հերթով քրեական գործեր են հարուցվում:
Այսպես որ շարունակվի, հեռու չէ այն օրը, երբ արցախյան առաջին պատերազմում հաղթանակի առնչությամբ էլ Սերժ Սարգսյանի մասնակցության ու որոշումների առիթով «առերևույթ հանցանքի հատկանիշներ» կհայտնաբերվեն, գործ կհարուցեն:
Սկզբունքորեն հա՛մ գործող կառավարիչը գոհ կլինի, հա՛մ Ալիևը










