Ազատության հրապարակում տեղակայված շտաբ-վրանում շարունակվում են քննարկումները քաղաքական ուժերի հետ՝ արցախցիների իրավունքների պաշտպանության խնդրի շուրջ


Ազատության հրապարակում տեղակայված շտաբ-վրանում շարունակվում են քննարկումները քաղաքական ուժերի հետ՝ արցախցիների իրավունքների պաշտպանության խնդրի շուրջ
Ապրիլ 12 17:09 2025

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից տեղեկացնում են․

 

«Այս օրերի ընթացքում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ անդամներ Ազատության հրապարակում տեղակայված շտաբ-վրանում հանդիպումներ և քննարկումներ են անցկացրել «Համահայկական ազգային միասնության խորհուրդ» միավորման, «Միասին» շարժման, «Հայոց համազգային միասնություն», «Միասնական հայրենիք», «Ապրելու երկիր» կուսակցությունների, «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների, «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպության, «Թեքեյան մշակութային միություն» հասարակական կազմակերպության և ՀՅԴ Ամերիկայի հայ դատի գրասենյակի ղեկավարության ու ներկայացուցիչների հետ։

 

Հանդիպումներն անցել են կառուցողական մթնոլորտում։ Քննարկումները ծավալվել են հետագա անելիքների ու գործողությունների շուրջ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցելու և համատեղ ջանքերով առաջ շարժվելու։

 

Միասին՝ հանուն մեր իրավունքների»