ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած Վրույր Այվազյանի թեկնածությանը


ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած Վրույր Այվազյանի թեկնածությանը
Սեպտեմբեր 9 12:36 2026

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ-ական 6 պատգամավոր դեմ քվեարկեցին «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Վրույր Այվազյանի թեկնածությանը։

 

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարեց որ, եթե չի սխալվում, ապա ըստ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի, 5-օրվա ընթացքում ընդդիմադիր խմբակցությունը կարող է առաջադրելնոր թեկնածու։

 

 Նիստն ավարտվեց։