«Պրահայում Արցախը ճանաչելով որպես Ադրբեջանի մաս՝ Փաշինյանը հանգեցրեց նրան, որ Արցախը ամբողջությամբ կորցրինք, իսկ հիմա արդեն նոր փուլ է մտել, ուզում է մեկընդմիշտ Արցախի հարցը փակել, հանել հայ ժողովրդի հիշողությունից», -իր տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ հավելելով՝ այս ճանապարհին Փաշինյանը փորձում է իրագործել հիմնական չորս պահանջները, որոնք Ադրբեջանն է դրել նրա առջև․ փոխել Հայաստանի Սահմանադրությունը, միջազգային դատական ատյաններից հետ կանչել բոլոր հայցերը, ինչի հետևանքով նաև արցախահայերի վերադարձի իրավունքի հիմնավորումն է փլուզվում , հասնել Մինսկի խմբի լուծարմանը՝ այդպիսով փակելով բանակցային հնար հնարավորությունը, այնքան ծաանրացնել բռնի տեղահանված արցախցիների վիճակը, որ նրանք ստիպված լինեն լքել նաև Հայաստանը, արտագաղթել, ցրվել աշխարհով մեկ։
«Արդյունքում՝ չկա արցախահայություն՝ չկա արցախահայության վերադարձի խնդիր։ Մեր աչքի առաջ օրը ցերեկով դա արվում է ու չի թաքցվում»,- նշել է Վարդան Օսկանյանը։
ՀՀ նախկին ԱԳ ախարարը շեշտել է նաև՝ մեր խնդիրն է՝ դիմադրել այս ամենին ու ազատվել այս իշխանություններից։
«Հայ ժողովուրդը խնդիր ունի՝ թույլ չտալ Արցախի հարցը մեկընդմիշտ փակել, աշխարհին, միջազգային հանրությանը ցույց տալ, որ հայ ժողովրդի համար Արցախի հարցը փակված չէ»,- ասել է նա։