Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024-ի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ


Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024-ի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ
Ապրիլ 12 15:59 2025

2024-ի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ է ճանաչվել Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը։

 

Նա Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր, աշխարհի առաջնությունում էլ նվաճել է բրոնզե մեդալ: