«Խոսակցության իրական էությունը խեղաթյուրված է»․ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Մոհամմադ Զարիֆի հետ հանդիպման և Ալիևին հղած ուղերձի մասին


«Խոսակցության իրական էությունը խեղաթյուրված է»․ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Մոհամմադ Զարիֆի հետ հանդիպման և Ալիևին հղած ուղերձի մասին
Ապրիլ 11 17:54 2025

4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակը կարճ հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով այսօր մամուլում տպագրված հոդվածին, համաձայն որի 44-օրյա պատերազմից հետո Արմեն Սարգսյանը Իրանի նախկին ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի միջոցով ուղերձ է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Գրասենյակի տարածած հաղորդագրությունում նշված է․

«Մամուլում շրջանառվող` Հանրապետության չորրորդ  նախագահ Արմեն Սարգսյանին  վերագրվող խոսքերը  աղավաղված  մեկնաբանություններ են, որոնք խեղաթյուրում են խոսակցության իրական էությունը»։

Կցված է նաև լուսանկար։