Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին


Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին
Ապրիլ 11 16:45 2025

Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը հաստատել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ 

Ավելի վաղ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել էր, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ 

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է, որ Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին։