Նիկոլ Փաշինյանի անամոթության չափն անտակ հոր է, խոսում է, որ հունվարի մեկից 10,604 քաղաքացի հայտարարագրվել է, բայց 845 հազար քաղաքացի հայտարարագիր չի ներկայացրել։ Հայտարարագրվածների մի մասը պետական աշխատողներ են, կամ իշխանության հետ փոխկապակցված բիզնեսի փոքր խումբ, սեփականատերեր, որոնք 2024-ին լրացրել էին 2023-ի ծախսերը։ Այս մասին 24news-ի հետ հարցազրույցում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Այս ամենը հետապնդում է մի նպատակ՝ հարկ հավաքագրեն, որ իրենց անարդյունավետ ծախսերը սպասարկեն, որոնք ուղղված են հաջորդ ընտությունների փիառ ակցիաներին»,- նշել է նա։
«Նոր պաշտոնյաներ են ձերբակալվելու, Փաշինյանը պետք է ցույց տա, որ մենակ է մնացել, ոչ մեկ չի աշխատում»,- ասել է Սարգսյանը։