ՔԿ-ն՝ Լիլիթ Մարտիրոսյանի բողոքի հիման վրա Վարդան Ղուկասյանի դեմ վարույթ նախաձեռնելու լուրերի մասին


ՔԿ-ն՝ Լիլիթ Մարտիրոսյանի բողոքի հիման վրա Վարդան Ղուկասյանի դեմ վարույթ նախաձեռնելու լուրերի մասին
Ապրիլ 9 22:43 2025

Լրատվամիջոցները հայտնում են, թե Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Վարդան Ղուկասյանի դեմ, «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի բողոքի հիման վրա։

ՔԿ-ից Iravaban.net-ին հայտնեցին, որ նման հաղորդում դեռ չեն ստացել։ Հետևաբար ՔԿ-ում վարույթ դեռ չի նախաձեռնվել։

Հիշեցնենք, որ Վարդա Ղուկասյանը ասուլիսներից մեկում հայտարարել էր, թե կգնդակահարի այն հոգևորականին, որը կամուսնացի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին։

Նրա այս հայտարարությունից հետո մամուլը գրեց, որ Լիլիթ Մարտիրոսյանը բողոք է ներկայացրել Դատախազություն։ Iravaban.net-ին Դատախազությունից հայտնեցին, որ նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե։