Եթե առաջարկ լինի և ժողովուրդը լինի իմ կողմը, անպայման կգամ Հայաստան․ Յուրա Մովսիսյանը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի հավակնության մասին


Եթե առաջարկ լինի և ժողովուրդը լինի իմ կողմը, անպայման կգամ Հայաստան․ Յուրա Մովսիսյանը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի հավակնության մասին
Ապրիլ 9 21:49 2025

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է՝ արդյոք պատրաստ է աշխատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ)։

– Հայաստանում գրում էին, որ դուք ՀՖՖ նախագահի պաշտոնի գլխավոր թեկնածուն եք, որը ներկայումս զբաղեցնում է Արմեն Մելիքբեկյանը։ Այդպե՞ս է։

– Չեմ ցանկանում մեկնաբանել։ Կասեմ միայն հետևյալը. ես միշտ պատրաստ եմ օգնելու հայ ժողովրդին և հայկական ֆուտբոլին։ Եթե առաջարկ լինի և ժողովուրդը լինի իմ կողմը, անպայման կգամ Հայաստան՝ օգնելու հայկական ֆուտբոլի զարգացմանը, – ասել է Մովսիսյանը։