Ես հայկական ֆուտբոլի նվիրյալ եմ. փոքր տարիքում, երբ ֆուտբոլով էի զբաղվում, հավաքականի ֆուտբոլիստներին գնդակ էի տալիս. Արմեն Մելիքբեկյան


Ես հայկական ֆուտբոլի նվիրյալ եմ. փոքր տարիքում, երբ ֆուտբոլով էի զբաղվում, հավաքականի ֆուտբոլիստներին գնդակ էի տալիս. Արմեն Մելիքբեկյան
Ապրիլ 9 16:04 2025

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն իրեն հայկական ֆուտբոլի նվիրյալ է համարում։

«Ես պնդում եմ, որ հայկական ֆուտբոլի նվիրյալ եմ, ես անցել եմ այդ ճանապարհը։ Շատ փոքր տարիքում, երբ ֆուտբոլով էի զբաղվում, Հայաստանի ազգային հավաքականների ֆուտբոլիստներին գնդակ էի տալիս, 10-12 տարեկան երեխա էի»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա։

Թե ինչու չի երևում, որ ինքը ֆուտբոլի նվիրյալ է՝ Մելիքբեկյանը կարծում է, որ, գուցե, դա իր մեղքն է։

«Գուցե, դա այն է, որ ընկալումը սկսվում ու ավարտվում է ազգային հավաքականով ու չի երևում այն, ինչը, սովորաբար, կատարվում է հայկական ֆուտբոլում։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ, իրոք, հայկական ֆուտբոլում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր»,- հավելեց նա։