Երբ քեզ վրա հարձակվում են, պաշտպանվելը պարտականություն է, ոչ թե հաճույք. Աշոտյան


Երբ քեզ վրա հարձակվում են, պաշտպանվելը պարտականություն է, ոչ թե հաճույք. Աշոտյան
Ապրիլ 9 14:08 2025

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներողություն խնդրեց «հասարակության առողջ հատվածից, որին տհաճ է հետևել ընդդիմադիրների գզվռտոցին»։

 

«Հավատացնում եմ, որ մեզ էլ է շատ տհաճ, բայց երբ քեզ վրա հարձակվում են, պաշտպանվելը պարտականություն է, ոչ թե հաճույք։ Ես որևէ տեսակի պատասխանատվությունից չեմ խուսափում, բայց հասկանում եմ նաև այդ մարդկանց զարմանքը, որ ասում են՝ Նիկոլին թողած՝ իրար միս են ուտում, մի քիչ համահարթեցում կա, մեր միսն են ուզում ուտել, մենք չենք թողնում ընդամենը, հերի՛ք է, բա՛վ է, շատերը կերան, էլ ոչ մեկին մեր մսից չի հասնելու»,-հերթական դատավարությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտյանը։

 

Նա հասկանում է՝ քաղաքացիները մտահոգ են, որ Փաշինյանի դեմ պայքարում սայլը տեղից դանդաղ է շարժվում։

 

«Խնդիրը տարանջատում օպերացիայի մեջ չէր, որ մեր դեմ սկսվեց, այլ խնդիրը պառակտում օպերացիայի մեջ է։ Ռեալի և Բարսելոնայի երկրպագուները իրար էտքան չեն ատում, ինչքան այս երկու ընդդիմադիր ճամբարները միմյանց՝ մոռանալով, որ մենք մի առաջնությունում եմք խաղում, որտեղ առաջին հորիզոնակում թուրքական Ֆեներբախչեն է»,-ասաց նա։