Առաջնագծում հրադադարի խախտումներ հրահրելուն զուգահեռ Ադրբեջանը ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում,
հայտնում է Աժ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա ուշագրավ է համարում, որ այդ զորավարժությունների սցենարային մասը ենթադրում է մարտական դիրքերի գրավում, ապա բնակավայրում հատուկ օպերացիայի իրականացում:
«Ադրբեջանը ռազմական բաղադրիչից զատ, մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի դեմ գործելու քաղաքական, հոգեբանական և քարոզչական ասպեկտներին, որի նպատակը հավաքական առումով` մեր երկրի դեմ ճնշման մեծացումն է:
ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում, ամուր «պաշտպանություն» ապահովում ընդդիմության դեմ քարոզչական մարտերում, ձեռքի հետ էլ «առաջխաղացում» ապահովում քաղաքական ընդդիմախոսների դեմ կեղծ քաղաքական հետապնդումների հարցում», - նշել է Աբրահամյանը։