Կութ գյուղում վերջին 15 օրվա ընթացքում գիշերային ժամերին պարբերաբար կրակոցների ձայներ են լսվում. վարչական ղեկավար


Կութ գյուղում վերջին 15 օրվա ընթացքում գիշերային ժամերին պարբերաբար կրակոցների ձայներ են լսվում. վարչական ղեկավար
Ապրիլ 8 20:06 2025

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում վերջին 15 օրվա ընթացքում պարբերաբար կրակոցների ձայներ են լսվում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է գյուղի վարչական ղեկավար Գրիգոր Ավագյանը՝ նշելով, որ կրակոցները գիշերային ժամերին են միայն հնչում։

«Անկեղծ ասած, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կրակոցներ չէին եղել, բայց արդեն 15 օր է՝ ակտիվացել են։ Ես անձամբ երկու անգամ եմ լսել, բայց գյուղացիները գիշերը զանգում են, կամ առավոտյան գալիս են, ասում են, որ էլի կրակոցներ են լսվել։ Բարեբախտաբար, գյուղում ո՛չ մարդ, ո՛չ կենդանի չի տուժել, գույք էլ չի վնասվել»,- ասաց վարչական ղեկավարը։