Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կամավորների կարիք ունի։ Հայտարարությունում նշված է․
«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարում է տարբեր աշխատանքներում կամավորների հավաքագրման մասին: Ձեր մասնակցությունն ու աջակցությունը շատ կարևոր են մեր հետագա գործողությունների իրականացման համար։ Եթե ցանկանում եք ներդնել Ձեր ժամանակը ու կարողությունները, ապա հրավիրում ենք Ձեզ միանալ մեր թիմին:
Անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկը՝ այս հղմամբ
«Միացեք մեզ և միասին հասնենք ավելի մեծ արդյունքների»։