Փաշինյանի ինքնազգացողությունը վատացել է․ Նաիրի բժշկական կենտրոնում բուժզննում է անցել


Փաշինյանի ինքնազգացողությունը վատացել է․ Նաիրի բժշկական կենտրոնում բուժզննում է անցել
Ապրիլ 7 16:11 2025

ArmLur.am-ի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը վատացել է։

ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը Երևանի Նաիրի բժշկական կենտրոնում երկար ժամանակ բուժզննում է անցել, և մի քանի ժամ հետո հեռացել հիվանդանոցից։

ArmLur.am-ը դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին՝ պարզելու, թե որքանով են իրական ArmLur.am-ի տեղեկությունները։ Վերջինս հայտարարեց․

«Վարչապետի ինքնազգացողությունը վատանալու մասին Ձեր տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Վարչապետ Փաշինյանը ամեն տարի անցնում է հերթական բուժզննում։

Նախորդ շաբաթ իրականացվել է հերթական բուժզննումը։ Վարչապետը առողջ է, աշխատել է եւ շարունակում է աշխատել իր լիարժեք կարգացուցակով»։