Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացումը կարող է տևել 4-5 տարի. Դավթյան


Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացումը կարող է տևել 4-5 տարի. Դավթյան
Ապրիլ 7 15:21 2025

Հենց այսօր մեկնարկեց Եվրոպական երկրորդ փորձագիտական առաքելության այցը Հայաստան, որը տևելու է 5 աշխատանքային օր, ասուլիսի հայտարարեց ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

«Սրա արդյունքում արդեն ձևավորվելու են երկու զեկույցներ, որոնք այն միակ փաստաթղթերն են, որոնք մենք մեկնաբանելու հնարավորություն ենք ունենալու, շտկումներ կամ առաջարկներ կկարողանանք ներկայացնել: Դրանց հիման վրա մինչև հունիս արդեն կձևավորվի, կմշակվի գործողությունների ծրագիրը, որը այլևս բանակցելի փաստաթուղթ չի լինելու։

 Հունիսին մեզ կներկայացվի գործողությունների ծրագիրը, որից հետո Հայաստանի Հանրապետությունը տարեկան զեկույց է ներկայացնելու, թե ուր է հասել։

Ըստ էության այդ ծրագիրը վերջնաժամկետ չունի, այնպես չի, որ մեր առջև խնդիր է դրվելու, օրինակ, մինչև 2027 թվի երկրորդ կիսամյակ ապահովել տարբեր  թիրախները: Երբ կապահովենք, այդ ժամանակ էլ կունենանք ազատ վիզային ռեժիմ»,-ասաց Նելլի Դավթյանը:

Հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի վիզաների ազատականացմանը հասնելու համար, նա արձագանքեց. «Մենք պետք է մտքում ունենանք չորսից հինգ տարի»: