Պարույր Հովհաննիսյանը՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ


Պարույր Հովհաննիսյանը՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Ապրիլ 4 18:05 2025

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արտաքին գործերի արդեն նախկին փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին։

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի, Պարույր Հովհաննիսյանին նշանակել Միավորված ազգերի կազմա-կերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում։

 

Ավելի վաղ վարապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Հովհաննիսյանին ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից ազատելու մասին։