Ընտանիքին մարմին են տվել, որի գլուխը չկա, ասում են՝ ԴՆԹ-ն ատամից են վերցրել, եթե գլուխը չկա, ատամը որտեղի՞ց. Անահիտ Ադոյան


Ընտանիքին մարմին են տվել, որի գլուխը չկա, ասում են՝ ԴՆԹ-ն ատամից են վերցրել, եթե գլուխը չկա, ատամը որտեղի՞ց. Անահիտ Ադոյան
Ապրիլ 1 22:00 2025

Ազգային Ժողովում նախօրեին անհետ կորածների հարազատները բավական երկար՝5 ժամ տևողությամբ հադիպում են ունեցել ինչպես ԱԺ պատգամավորների, այնպես էլ ուժային կառույցների ղեկավարների հետ։ Հանդիպումից ծնողները դժգոհ են մնացել։  

«Քիմիկների զորամասից» անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը եւս մասնակցել է հանդիպմանը ու  «Փաստինֆոյի» հետ զրույցում մանրամասնել է  դժգոհության պատճառները։ Նրա փոխանցմամբ՝ տպավորություն ունեն, որ  հանդիպմանը ներկա պաշտոնյաներից միայն  մեկն է, որ սրտացավ է մոտենում իրենց խնդիրներին ու միայն նրա  կատարած աշխատանքն է տեսանելի։  «Խոսքը ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի մասին է։ Մյուս կառույցներում բարդակ է, ոչ Քննչական կոմիտեն է աշխատում, ոչ դատաբժշկական կենտրոնն է աշխատում։ Բարդակ է, ամենուր տիրում է անփույթ, փնթի վիճակ, եթե անկեղծ՝ միայն սրտներս է թեթևանում, երբ  մեր կուտակած ինֆորմացիան հասցնում ենք իրենց, մյուս կողմից էլ հույս ունենք, որ այս հանդիպումները կպարտավորեցնեն իրենց, որ սկսեն աշխատել»։ 

Նա հիշեցրել է, որ նախորդ հանդիպումից հետո ժամանակ էին խնդրել՝ որոշակի աշխատանք կատարելու համար։ «Անցել է ավելի քան երկու ամիս,  կարծում եք իրենք ինչ-որ գործ էին արե՞լ, էդ կառույցը կարելի է վառել՝ չեն աշխատում, ոչ մի բան չեն արել»,-ասել է նա՝ ընդգծելով, որ ԴՆԹ փորձաքննությունը հաստատել է համընկնում, երբ մարդու ուսին դաջվածք է եղել, սակայն իրականում մարդը դաջվածք չի ունեցել։

Անդրադառնալով Գեղամ Նազարյանի հետ միջադեպին՝ նա վրդովվեց. «Հասկացանք՝ զոհվածի ծնող է, հիմա  որպես զոհվածի ծնող մանդատ է վերցրել հերիք չէ, մի հատ էլ ծնողներին հորդորում է, դե բա մեղք չե՞ն այդ մասունքները՝ տարեք հուղարկավորեք։ Այ ....,  սրբապիղծ պետք է լինի լինի այն ծնողը, որն, իմանալով, որ իր ընտանիքի անդամի մասունքն է ու չի տանում հուղարկավորում։  Այդ ի՞նչ ես խոսում։ Դրանից էին կրքերը բորբոքվել, հետո էլ ծնողին ասում է՝ դուրս արի, դուրս եկան այդ տղերքը։ Բա ինչի էիր Քոչարյան Անդոյի փեշի տակ մտել։ Դատաբժշկական կենտրոնի ոչ մի փորձաքննություն արժանահավատ չէ»։  Կինը պատմեց, որ այս հանդիպմանը իրենք հրավիրել էին նաեւ գենետիկ-բժշկի, ով օրինակներ էր ներկայացրել, որոնցից դատաբժշկական կենտրոնի տնօրենը «ապշահար էր եղել»։ 

 Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։