Միջազգային կառույցներին նամակներ են ուղարկվել Գագիկ Ծառուկյանի ձերբակալության վերաբերյալ


Միջազգային կառույցներին նամակներ են ուղարկվել Գագիկ Ծառուկյանի ձերբակալության վերաբերյալ
Սեպտեմբեր 10 18:31 2026

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի քրեական հետապնդման և ձերբակալության վերաբերյալ նամակներ է ուղարկել միջազգային կազմակերպություններին և Երևանում գործող օտարերկրյա դեսպանություններին։

 

Այս մասին հայտնել է ՀՀ նախկին արտգործնախարար, քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամ Արա Այվազյանը։

 

Նրա խոսքով՝ նամակներում հղումներ են արվում միջազգային փաստաթղթերին և իրավական նորմերին, որոնք, ըստ խորհրդի, խախտվում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործընթացում։

Այվազյանի խոսքով՝ խորհրդի ներկայացուցիչներն ակնկալում են միջազգային գործընկերների հետ կառուցողական և անմիջական քննարկումներ։